Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ծեծկռտուք Գյումրու քաղաքապետարանում

Ծեծկռտուք Գյումրու քաղաքապետարանում
19.07.2013 | 11:49

Օրերս ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրու քաղաքապետարանում: Ինչպես տեղի մեր աղբյուրն է պատմում, իրար են «դնգստել» քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը և նորաստեղծ աուդիտորական բաժնի պետ Արա Համբարձումյանը: «Նորաթուխ» պետը որոշել է ահաբեկել Կնյազ Մանասյանին` հայտարարելով, թե բնակկոմունալ բաժնում կան ավելորդ հաստիքներ, այլ խոսքով` մեռած հոգիներ: Սա հարուցել է Մանասյանի զայրույթը: Լեզվակռիվը վերածվել է հայհոյախառն քաշքշոցի և ծեծկռտուքի: Աղմուկը լսելի է եղել ողջ շենքով մեկ: Ասում են, քաղաքապետը այս «բռնցքամարտը» դիտել, ավելի ճիշտ, ունկնդրել է իր աշխատասենյակում հանգիստ նստած` չփորձելով աշխատողներին կարգի հրավիրել: Պատճառը շատ պարզ է: Ըստ մեր աղբյուրի, քաղաքապետը նպատակ ունի «փուռը տալու» Կնյազ Մանասյանին և նրա տեղը նշանակելու իր բարեկամներից մեկին` Էդիկ Աթոյանին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1716

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ